Լոնդոնյան Լուտոն օդանավակայանից տարհանել են ուղևորներին

23:45 • 08.09.14

Լոնդոնի մոտակայքում գտնվող Լուտոնի օդանավակայանից տարհանել են ուղևորներին և աշխատակիցներին՝ կասկածելի փաթեթ հայտնաբերելու պատճառով:


Ինչպես հայտնում է BBC-ն` օդանավակայանի ներկայացուցչի խոսքով` տարհանման մասին որոշումը կայացրել է ոստիկանությունը` ուղևորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:


Օդանավակայան տանող ճանապարհը փակվել է: Օդանավակայանը դեռևս չվերթներ չի ընդունում: