Օբաման խոստովանել է, որ Ջեյմս Ֆոլիի սպանության մասին ելույթից հետո գոլֆ խաղալը վատ միտք էր

21:44 • 08.09.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ սխալ է վարվել, երբ գնացել է գոլֆ խաղալու ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի սպանության մասին ելույթից անմիջապես հետո, որում դատապարտել էր «Իսլամական պետության» զինյալների կատարած քայլը:


Ինչպես գրում է CNN-ը` Օբաման կիրակի NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը պետք է կանխատեսեր նման արձագանքը:


Օբաման իր արձակուրդն էր անցկացնում Մասաչուսեթս նահանգի Մարտաս-Վինյարդ կղզում, երբ իսլամիստ գրոհայինները զարհուրելի տեսանյութ տարածեցին, որում պատկերում էին Ֆոլիի գլխատման տեսարանը` որպես պատասխան ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների:
 

Հիշեցնենք, որ Օբաման «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների իրականացրած դաժան մահապատիժը դատապարտող ելույթով հանդես է եկել օգոստոսի 20-ին` ասելով, որ ողջ աշխարհն է ցնցված Ջեյմս Ֆոլիի սպանությամբ: ԶԼՄ-ներն այնուհետ պարզել էին, որ ելույթից անմիջապես հետո Օբաման մեկնել է գոլֆ խաղալու, և համացանցում հայտնված լուսանկարները մեծ քննադատության էին արժնացրել ԱՄՆ նախագահին: