Ձեր դրես-կոդը նորմալ է. Հ. Թովմասյանը՝ լրագրողին
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր յուրօրինակ հաճոյախոսությամբ խուսանավեց հարցից, թե ինչու սեպտեմբերյան այս նստաշրջանում չներդրեց դրես-կոդը, ինչի անհրաժեշտության մասին խոսել էր:
«Հիմա եթե հարցնում եք՝ Ձեր դրես-կոդը նորմալ է»,- Tert.am –ի լրագրողին ասաց Հրայր Թովմասյանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարը նաև չպատասխանեց հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից նշանակվելիք թեկնածուների թվում շրջանառվում է նաև իր անունը:










