Օբաման միջոցներ կձեռնարկի, որպեսզի ԱՄՆ-ն միայնակ չպայքարի «Իսլամական պետության» դեմ. Սպիտակ տուն

10:08 • 09.09.14

ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ միայնակ չի պայքարի, նախագահ Բարաք Օբաման հոգ կտանի այդ մասին, ընդգծել է նախագահի մամուլի քարտուղար Ջոն Էրնեստը, գրում է Взгляд-ը:

 

«Մեր նախագահը լի է վճռականությամբ՝ հոգ տանել այն մասին, որպեսզի Միացյալ Նահանգները ստիպված չլինի միայնակ դրանով զբաղվել»,- հայտարարել է նա: Նրա կարծիքով՝ հենց դա է այժմ կարևոր հասկանալ ամերիկյան ժողովրդին և ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդներին:

 

Պարզաբանելով՝ մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն կցանկանար հենվել «Իրաքի կենտրոնական կառավարության վրա, որն ունակ է միավորել երկիրը»: Բացի այդ, նրա խոսքով, Վաշինգտոնը փորձում է մոբիլիզացնել «տարածաշրջանի երկրները, հատկապես նրանք, որոնք գլխավորում են սուննիները»: Վերջիվերջո, նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «անցած շաբաթ շատ ժամանակ է ծախսել»՝ քննարկելով այդ թեման ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ, ներառյալ՝ Թուրքիայի առաջնորդի:

 

Էրնեստը հավելել է նաև, որ Օբաման մտադիր է նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ «Իսլամական պետության» խմբավորումների շարքերում կռվող օտարերկրյա գրոհայիններից եկող վտանգը քննարկելու համար: