Կանադայի արևմուտքում անսպասելիորեն ձյուն է տեղացել (լուսանկարներ)

10:00 • 09.09.14

Կանադայի արևմտյան Ալբերտա նահանգում երեկ անսպասելիորեն ձյուն է տեղացել, գրում է Корреспондент-ը։

 

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ որոշ քաղաքներում, մասնավորապես՝ Կալգարիում, տեղացել է 5-10 սմ ձյուն։

 

Պատճառը սառցե հոսանքն է, որը նախօրեին հասել է Ալբերտայի հարավ-արևմուտք։ Առաջիկա օրերի ընթացքում ևս հնարավոր են ձյան տեսքով տեղումներ, հայտնում են օդերևութաբանները։

 

Դեռևս կիրակի այս նահանգի հարավ-արևմտյան շրջաններում օդի ջերմաստիճանը 23-24 0C էր, իսկ երկուշաբթի ջերմաստիճանը որոշ տեղերում իջել է մինչև 00C-ի։

 

Մասնագետների համաձայն՝ ձմռան նման վաղ գալը բնորոշ չէ այս շրջանի համար, թեև օդերևութաբանական դիտումների պատմության մեջ նման դեպքեր եղել են։ «Սովորաբար, առաջին ձյունը տեղում է հոկտեմբերի վերջին։ Օրինակ՝ նախորդ տարի դա տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին»,- նշել են ծառայությունում։