Մինսկի խմբի մյուս համանախագահները պետք է պատասխանեին Ռուսաստանի կողմից ցուցաբերված ակտիվությանը. քաղաքագետ
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես՝ Ամերիկայի և Ֆրանսիայի ակտիվությունը Ռուսաստանին զերծ կպահի ԼՂՀ գործընթացում անմիջական ազդեցություն ունենալու ցանկութունից։ «Դա որոշակի երաշխիք է, որ Ռուսաստանն զգուշորեն կխառնվի գործընթացին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Նա նշեց, որ Մինսկի խմբի մյուս համանախագահները պետք է պատասխանեին Ռուսաստանի կողմից ցուցաբերված ակտիվությանը։ Ըստ նրա՝ այս հանդիպումների ակտիվացումը կվերականգնի ստատուս քվոն և Մինսկի խմբի դերը։
«Չեմ կարծում, որ բանակցություններից կարող ենք որևէ լուրջ բան սպասել։ Այստեղ կարևոր է ո՛չ թե այն, թե ինչ են խսում, այլ այն, թե այս միջոցառումներն ինչպես և որտեղ են տեղի ունենում, ովքեր են մասնակցում։ Այսինքն՝ կարևորն ավելի շատ դրա շուրջ կառուցվող գործընթացն է, քան բուն բանակցությունները»,-ասաց քաղաքագետը։










