Իսրայելում աղանդավորական համայնքի անդամներն ստիպել են կանանց` մարմնավաճառությամբ զբաղվել
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է հրեական «մարգարեական» համայնքի անդամներին, ովքեր ստիպում էին հրեա կանանց` մարմնավաճառությամբ զբաղվել:
Ինչպես գրում է korrespondent.net-ը` BBC-ին հղումով, Իսրայելից մանրամասներ են ստացվում «մարգարեական» հրեական աղանդի անդամների գործունեության մասին, ովքեր ստիպում էին կանանց` սեռական հարաբերություն ունենալ ոչ հրեա տղամարդկնց հետ` նրանց հետագա բուժման նպատակով:
Ոստիկանությունը ձերբակալել է երկու կնոջ և երկու տղամարդու` սեռական շահագործման կասկածանքով:
Իսրայելի իրավապահ մարմինների տեղեկություններով` զոհերին համոզել են, որ սեռական հարաբերությունները ոչ հրեաների հետ «կփրկեն հրեա ժողովրդին և փրկություն կբերեն աշխարհ»:










