Մարադոնան նախկին փեսայի համար վեճի է բռնվել Խորվաթիայի բարերից մեկում (տեսանյութ)
Հանրաճանաչ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում վեճի է բռնվել իր նախկին փեսայի պատճառով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Sport.es-ին:
Վեճի շարժառիթ է հանդիսացել բարի այցելուներից մեկի՝ Մարադոնայի նախկին փեսայի՝ «Մանչեսթեր սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյի հասցեին ուղղված խոսքերը:
Ականատեսների խոսքով՝ բարի այցելուներից մեկը Ագուերոյի մասին բավականին բարձր տոնայնությամբ խոսակցություն է սկսել, որից հետո Մարադոնան վեճի է բռնվել, որը շարունակվել է նաև բարից դուրս՝ փողոցում, սակայն ականատեսները բաժանել են նրանց:










