ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ-ի Նևադա նահանգում ավիամրցումների ժամանակ ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչու է մահացել, գրում է korrespondent.net-ը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ տեղի ժամանակով մոտ 15:30-ին, Ռինո քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում, որտեղ անց են կացվում օդաչուների ամենամյա մրցումներ:
Ավիաշոուի ընթացքում ընկել է մասնակիցներից մեկի ինքնաթիռը, օդաչուն մահացել է:
Միջադեպի հետևանքով մրցումները դադարեցվել են մինչև օրվա վերջ: Պատճառները պարզվում են:










