Կանադայում 160 տարի առաջ անհետացած նավ են հայտնաբերել
Կանադական Արկտիկայում հայտնաբերվել է 1845 թվականին Ջոն Ֆրանկլինի ղեկավարած հետազոտական արշավախմբի անհետացած նավը: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի հայտարարությանը:
Հարպերի խոսքով՝ առայժմ հայտնի չէ, թե Ֆրանկլինի երկու նավից որ մեկն է հաջողվել հայտնաբերել, սակայն նավի լուսանկարներից կարելի է վստահորեն ասել, որ այն անհետացած նավերից մեկն է:
Անգլիացի ծովակալ և Արկտիկայի հետազոտմամբ զբաղվող Ջոն Ֆրանկլինը 1845 թվականին գլխավորել է 129 հոգանոց անձնակազմի անդամներով երկու՝ «Էրեբուս» և «Տերոր» նավերից բաղկացած արշավախումբը: 1847 թվականին՝ անհետացումից 2 տարի անց, Ֆրանկլինի արշավախումբն անհայտ կորած է համարվել:










