Այգեստան գյուղում խեղդամահ են արել տանտիրուհուն

13:01 • 10.09.14

Ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինեի տունը թալանել ու նրան սպանել են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տան ննջասենյակում, խեղդելու միջոցով, սպանել է 1958 թ. ծնված Հերմինե Գրիգորյանին: 

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: