Բրիտանական բուհերը գրագիտություն չեն երաշխավորում. հետազոտություն
Մեծ Բրիտանիայի «Տնտեսական համագործակցության և զարգացման կենտրոնի» (ՏՀԶԿ) ներկայացրած տարեկան զեկույցը փաստում է, որ քոլեջներ և համալսարաններ դիմած 16-ից 18 տարեկան բրիտանացի դիմորդների միայն մեկ քառորդն է գրագիտություն ձեռք բերում: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
Զեկույցում բերվում են վիճակագրական տվյալներ, որոնք փաստում են, որ 2000 թվականից բարձրագույն կրթություն ունեցող կենսաթոշակային տարիքի չհասած մարդկանց թիվը 26%-ից 41%-ի է հասել, սակայն ցուցանիշները մատնանշում են, որ շրջանավարտների մի մասի պատրաստվածության աստիճանը ցածր է:
ՏՀԶԿ տնօրեն Անդրեաս Շնեյխերը հայտարարել է, որ չնայած Բրիտանական կրթական համակարգի գայթակղությանը, այն որոշ թերություններ ունի:










