Պայթյուն գերմանական քիմիական նյութերի գործարանում, տարհանվում է 14 հազար մարդ
Գերմանիայում քիմիական նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, տարհանվում է 14 հազար մարդ, հայտնում է
«Газета.Ru»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Ստորին Սաքսոնիայում: Հայտնի է, որ մեկ մարդ վիրավորվել է՝ ստանալով 3-րդ աստիճանի այրվածքներ:
Հայտնի է նաև, որ գործարանին մոտ շենքերը լրջորեն վնասվել են: Այժմ այդ շենքերի բնակիչները տեղավորված են Ռիթերհուդե համայնքի դպրոցների տարածքում:
Դեպքի վայրում 300 հրշեջ և 60 ոստիկան է աշխատում:










