Ճապոնիայում վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Դենգեի համաճարակի բռնկման դեպք է արձանագրվել

00:58 • 10.09.14

 Ճապոնիայում Դենգեի համաճարակի բռնկման փաստ է արձանագրվել: Մինչ այս նման դեպք է եղել նախորդ դարի կեսերին: Ներկա պահին 70 վարակակիր է գրանցվել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով «Ремедиум»-ին:


Դենգեի վարակի բռնկման էպիկենտրոն է համարվում Տոկիոյի կենտրոնական այգիներից մեկը՝ Էգի այգին, որը կարող է տարեկան 5 մլն այցելու ընդունել:


Քաղաքի իշխանությունները որոշել են փակել այգին, քանի դեռ վարակն իսպառ ոչնչացված չի համարվի: Մասնագետներն արդեն ցամաքեցրել են բոլոր ջրամբարները և վերմշակման ենթարկել այգու պեստիցիդային ողջ շրջակայքը, քանի որ վարակի տարածող են հմարվում mosquitoes միջատները:


Փորձագետների խոսքով՝ վարակակիրներից ոչ մեկը վերջերս երկրի սահմաններից դուրս չի եկել, ուստի երկրի սահմաններից դուրս վարակի տարածման խնդիր չի առաջանա: