Էբոլա վիրուսը կարող է ջնջել Լիբերիան Երկրի երեսից. երկրի պաշտպանության նախարար
Լիբերիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բրաունի Սամուկայը հայտարարել է, որ Էբոլա վիրուսը մոլեգնում է պետության 15 շրջաններից 9-ում և տարածվում է «անտառային հրդեհի նման՝ իր ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ», գրում է lifenews.ru-ն:
Սամուկայն ընդգծել է, որ Լիբերիայի թույլ բժշկական ենթակառուցվածքը «լցված է» հիվանդներով, և պետությունը զգում է պրոֆեսիոնալ բժիշկների և հիվանդության դեմ պայքարի ֆինանսավորման պակաս:
Իր հերթին ՄԱԿ-ում Լիբերիայի հատուկ դեսպան Կարին Լանդգրենը հայտարարել է, որ պետության առնվազն 160 բժիշկ վարակվել է Էբոլայով, և նրանց կեսն արդեն մահացել է: Նա զգուշացրել է, որ Լիբերիայում վիրուսով վարակվելու դեպքերի մասին իրական տվյալները և մահացածների թիվը նվազեցված է: Լանդգրենը նշել է, որ համաճարակը բացասական հետևանքներ է ունենում պետության տնտեսության, անվտանգության, սոցիալական և քաղաքական ոլորտների վրա:
Դեսպանը նշել է, որ Էբոլայի համաճարակը դարձել է ամենամեծ սպառնալիքը 14-ամյա քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, որը 250.000 մարդու կյանք է խլել:










