Եվրամիությունն ԱՄՆ-ից պահանջել է վառելիք մատակարարել անդրատլանտյան ազատ առևտրի գոտու շրջանակում
Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների վատթարացման հետ կապված՝ անդրատլանտյան ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների շրջանակում Բրյուսելն ԱՄՆ-ից պահանջում է նավթ և բնական գազ մատակարարել։ Այս մասին Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գուխտը, գրում է Взгляд-ը:
«Կարևոր է, որ մենք հնարավորինս շուտ այդ հարցի շուրջ դիրքորոշում ընդունենք, քանի որ, հավանաբար, դուք նկատել եք, որ որոշ բաներ են տեղի ունենում Եվրոպայում»,- ասել է դե Գուխտը:
Արտահանումն իրականանալու է անդրատլանտյան ազատ առևտրի գոտու ստեղծման շրջանակներում:
Նշվում է, որ ԱՄՆ-ի համար 40 տարի գործող նավթի արտահանման արգելքի վերացումը կարող է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:










