Հնդկաստանում և Պակիստանում ջրհեղեղների զոհ է դարձել ավելի քան 440 մարդ (լուսանկարներ)
Հնդկաստանում և Պակիստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվն անցել է 440-ը, հայտնում է newsru.com-ը։
Մոտ 700.000 մարդու իշխանությունները պատրաստում են տարհանման, քանի որ նրանց տները մոտ ժամանակում կարող են հեղեղվել։ Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ ջրհեղեղը, որը սկսվել է սեպտեմբերի 3-ին, դարձել է 2010-ից ի վեր ամենաուժեղը։
Պակիստանի և Հնդկաստանի զորքերն օգտագործում են նավակներ և ուղղաթիռներ՝ սնունդ հասցնելու և տուժածներին տարհանելու համար։ Հեղեղումներից տուժել է արդեն ավելի քան 1.5 մլն մարդ, որոնց տները քանդվել են ջրհեղեղների պատճառով։
Հեղեղումներն առաջացրել են սողանքներ, անձրևները քշել են հարյուրավոր տներ և տասնյակ կամուրջներ։ Վտանգավոր շրջաններից իշխանությունները տարհանել են ավելի քան 60.000 մարդու։
Իշխանությունների տվյալներով՝ 241 մարդ մահացել է Պակիստանում, առնվազն 200 մարդ՝ Հնդկաստանում։

























