Անջեյ Կասպշիկը գերիների հարցը «հումանիտար հարց» է համարում

11:59 • 10.09.14

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը գերիների հարցը «հումանիտար հարց» է համարում և գտնում, որ դա չպետք է քաղաքականացվի: Պաշտոնյան այդ մասին ասել է՝ պատասխանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցին:

 

Մասնավորապես, Կասպշիկը խոսել է օրերս գերեվարված Ջավիդ Մամեդովի առնչությամբ, որին հայ սահմանապահները նկատել էին Լեռնային Ղարաբաղի ճակատային գծում:

 

Նա ասել է, որ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում քաղաքացիական անձանց ոչ դիտավորյալ անցումներ, որոնք ապրում ու աշխատում են հակամարտ զորքերի շփման գծում:

 

Կասպշիկն ասել է, որ աջակցում է գերիների հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շփման հաստատմանն ու գերիների վերադարձին: Նա հայտնել է, որ այդ միջոցառումների կարևորությունն ընդգծել է  համապատասխան կառույցների հետ հանդիպումների ժամանակ: