ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին ժամանել է Բաղդադ

12:49 • 10.09.14

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Բաղդադ՝ Իրաքի նոր վարչապետի հետ բանակցություններ անցկացնելու, հայտնում է Interfax.ru-ն:

 

Ակնկալվում է, որ նոր վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ հանդիպմանը Քերին կփորձի նրան համոզել տեղական ինքնակառավարման մարմիններում Իրաքի սուննիներին ավելի շատ արտոնություններ տրամադրելու անհրաժեշտության հարցում: Ինչպես նաև՝ մեծացնել նրանց թիվն Իրաքի անվտանգության ուժերում:

 

Դրանից բացի, նախատեսվում է քննարկել, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է սատարել Իրաքի իշխանություններին այդ երկրի հյուսիսը զավթած «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում:

 

Իրաքի նոր վարչապետին այս շաբաթվա սկզբին հաստատել էր խորհրդարանը, իսկ նա իր հերթին ձևավորել էր նոր կառավարությունը: