Հրազդան-Հանքավան ճանապարհին «Մերսեդես»-ը բախվել է բենզալցակայանի պատին. վարորդը մահացել է
1983 թ. ծնված Հարություն Տոնոյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում բախվել է բենզալցակայանի պատին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Պատահարի հետևանքով Հ. Տոնոյանը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գիշերը, ժամը 01.30-ին, վարորդը Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնում մահացել է: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:










