Բրիտանիայի վարչապետը շոտլանդացիներին կոչ է արել դեմ քվեարկել անկախության հանրաքվեում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Շոտլանդիայի բնակչությանը կոչ է արել «չմասնատել Բրիտանիան» և դեմ քվեարկել Միացյալ Թագավորությունից առանձնանալու վերաբերյալ հանրաքվեի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Daily Mail-ում նա հանդես է եկել անդրադարձով, որում նշել է, որ իրենց միասնությունը շատ կարևոր է և պետք չէ խարխլել այն: Նա նշել է, որ Շոտլանդիան պատմական ընտրության առաջ է, որից հետո հետդարձի ճանապարհ չի լինելու:
Չորեքշաբթի Մեծ Բրիանիայի երեք խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները մեկնելու են Շոտլանդիա՝ բնակչությանը համոզելու կողմ չքվեարկել անկախությանը:
Դրական քվեարկելու դեպքում 2016-ի մարտին Շոտլանդիան դուրս կգա Մեծ Բրիտանիայի կազմից:










