Բրիտանիայի վարչապետի նստավայրում բարձրացվել է Շոտլանդիայի դրոշը
Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում այսօր բարձրացվել է Շոտլանդիայի դրոշը, որն այս օրերին հանրաքվե կանցկացնի Մեծ Բրիտանիայից առանձնանալու հարցով:
«Իզվեստիյա» թերթը գրում է, որ դրոշը բարձրացվել է՝ ի նշան Բրիտանիայի միասնականության, որի կոչերով հանդես է գալիս վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ փորձելով շոտլանդացիներին համոզել դեմ քվեարկել անկախությանը:
Քեմերոնի գրասենյակից հայտնել են, որ դրոշը կծածանվի մինչև հանրաքվեի անցկացման օրը՝ սեպտեմբերի 18-ը:
Շոտլանդիայի դրոշը զարդարում է Սբ Անդրեասի խաչը, որը համարվում է այդ երկրի հովանավոր սուրբը: Նույն խաչը՝ որպես տարր, առկա է նաև Բրիտանիայի դրոշում:











