Օբաման պատրաստ է ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է սկսել ավիահարձակումները Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ, հայտնում է Газета-ն։
Իր մտադրությունների մասին Օբաման հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերով մի շարք փորձագետների հետ զրույցում։
Պենտագոնի ղեկավարի նախկին տեղակալ Միշել Ֆլորնոյի խոսքով, Օբաման խոստացել է պայքարել «Իսլամական հանրապետության» դեմ ցանկացած վայրում, «որտեղ որ կգտնվեն նրանց ռազմավարական նպատակները»։
Նշվում է, որ Սիրիայում ավիահարձակումներին անցումը կդառնա նոր քայլ Օբամայի նախագահական ռազմավարությունում։










