Դերասանուհի Ջոան Ռիվերսն իր 150 մլն դոլար կարողությունը կտակել է դստերը, թոռանը և իր սիրելի շներին
Ամերիկացի դերասանուհի Ջոան Ռիվերսն իր ողջ ունեցվածքը կտակել է իր միակ դստերը` Մելիսային, թոռանը, ում նա պաշտում էր, և իր շանը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` հանրահայտ դերասանուհին, ով մահացել է 81 տարեկան հասակում` անցյալ հինգշաբթի, 150 մլն դոլար կարողություն է կուտակել` տարեկան 40 մլն դոլար վաստակելով, ինչպես նաև` 1 մլրդ դոլար է վաստակել` հագուստ և զարդեղեն վաճառելով Home Shopping Network QVC-ի հետ իր վերջին 24 տարվա համագործակցության շրջանակում:
Մանհեթենի իր շքեղ բնակարանը, որը վերջերս 35 մլն դոլար է գնահատվել, դերասանուհու ցանկությամբ անցնում է Մելիսա Ռիվերսին: Համենայն դեպս, ինչպես դերասանուհու սանուհին է տեղեկացրել` վերջինս ժառանգություն է թողել նաև իր շներին` Սամանտային և Տեգանին, որոնք ապրում էին իր հետ` Նյու Յորքում, և որոնք նրա հետ հիվանդանոցում են եղել դերասանուհու կյանքի վերջին օրերին:













