Ֆիզիկական վարժանքը շատ օգտակար է ուշադրության խանգարումներ ունեցող երեխաների համար
Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշը ուշադրության առավել տարածված խանգարումներից մեկն է: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science World Report-ին:
Այն զարգանում է մանկության տարիներին և պահպանվում հասուն տարիքում: Նման համախտանիշ ունեցող մարդիկ տառապում են ուշադրության պակասից և չափազանց ակտիվ են: Արական սեռի մոտ նման խանգարումների առաջացման ռիսկային գործոնը շատ ավելի մեծ է, քան իգական սեռի մոտ:
Նման խանգարումներ ունեցող երեխաները սովորաբար անուշադիր են, քմահաճ և շփման լուրջ խնդիր ունեն: Նոր 12 շաբաթյա ուսումնասիրությանը տարրական դպրոցներից նման համախտանիշով և բոլորովին առողջ 200 երեխա է մասնակցել: Նրանց մի մասը ակտիվ, իսկ մյուսը` պասիվ ֆիզիկական վարժանքներ է իրականացրել:
Արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական վարժանքներն օգնում են նմանատիպ խանգարումներ ունեցող երեխաներին, սակայն պատճառների և այլ մանրամասների համար մասնագետները նոր ուսումնասիրություններ կանցկացնեն:










