Երգչուհի Զազը երգ է ձայնագրել Շառլ Ազնավուրի հետ
Հայտնի ֆրանսիացի երգչուհի Զազը (Zaz) նոյեմբերին կթողարկի իր նոր ալբոմը, որում կընդգրկվեն Փարիզի մասին հայտնի երգեր: Ալբոմի թիզերն արդեն հայտնվել է համացանցում:
Երգչուհին հայտնի կատարումներ է ձայնագրել Ջոն Կլեյտոնի և Նիկի Յանովսկու, ինչպես նաև աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հետ:
Շանսոնյեն ավելի վաղ Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր. «Երբ ես իմացա, որ նա նոր ալբոմ է թողարկում, կապվեցի իմ գեղարվեստական տնօրենի հետ և խնդրեցի նրան դուետ կազմակերպել Զազի հետ, ում ես շատ եմ սիրում: Երբ ես մեկին ուզում եմ, գտնում եմ»:
«Արտիստը կարող է հայտնի լինել, բայց չվայելել ժողովրդականություն: Զազը ժողովրդականություն է վայելում: Նա ծնվել է այդպես հայտնի և սիրված, ինչպես հայտնի և սիրված ծնվել է Էդիտ Պիաֆը: Զազին հանդիսատեսն այդքան սիրում է, որովհետև նա նույնչափ սիրում է հանդիսատեսին»,- հավելել էր Շառլ Ազնավուրը:
Ալբոմը ձայնագրվել է ամերիկացի պրոդյուսեր և կոմպոզիտոր Քուինսի Ջոնսի հետ համագործակցությամբ:










