Մինչև 2020թ. աշխարհում կօգտագործվի 6 մլրդ սմարթֆոն. հետազոտություն

13:49 • 12.09.14

Արդեն այս տասնամյակի վերջին տվյալների փոխանցման 9 միլիարդ շարժական սարք կգործի ամբողջ աշխարհում, որոնցից 3 միլիարդը՝ տվյալների փոխանցման տերմինալներ, «ռոութերներ», «դոնգլ»-ներ, և այլն, իսկ մնացած երկու երրորդը կկազմեն սմարթֆոնները, հայտնում է GSM Association-ը:

 

Ըստ կազմակերպության «Սմարթֆոնի վերաբերյալ կանխատեսումներ և ենթադրություններ 2007-2020թթ» կոչվող վերջին ուսումնասիրության՝ զարգացած տնտեսությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Արևմտյան Եվրոպան, 2011-ից առաջ են անցել համաշխարհային շուկայում, գրում է hindustantimes.com-ը:

 

Ուսումնասիրությունում նշվում է նաև, որ բջջային տեխնոլոգիաները բավականին հեշտացրել և փոխել են մարդկանց առօրյան ու կենսակերպը: Կանխատեսվում է, որ մինչև 2020-ն աշխարհում կօգտագործվի 6 միլիարդ սմարթֆոն:

 

Այս տասնամյակի ավարտին օգտագործվող յուրաքանչյուր 5 սմարթֆոնից 4-ը զարգացող երկրներին բաժին կհասնի՝ այն պատճառով, որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի շուկան 70-80%-ի չափով զարգացում է արձանագրել, և այժմ աճը սկսել է նվազել:

 

Ամենազարգացող տարածաշրջանը, ըստ կանխատեսման, լինելու է Սահարայի հարավային մասում, չնայած նրան, որ այստեղ աշխարհում զարգացման ամենացածր արդյունքն է գրանցվում (15%):

 

Գների առումով 50 դոլար արժողությամբ որակյալ սմարթֆոնները բավական իրատեսական են:

Մինչև 2020թ. աշխարհում կօգտագործվի 6 մլրդ սմարթֆոն. հետազոտություն