Apple Watch-ը հնարավոր է որպես բանալի օգտագործել հյուրանոցներում
Daily Mail-ը տեղեկացնում է, որ նոր Apple Watch -ով հնարավոր է դռներ բացել, մասնավորապես՝ հյուրանոցի ձեր համարի դուռը:
Դրա համար բավական է զետեղել համապատասխան հավելյալ ծրագիրը և ընդամենը կոճակի մեկ սեղմումով հյուրանոցի դռներ բացել ու փակել: Հաջորդ գարնանից իր հյուրերին նման հնարավորություն կառաջարկի մասնավորապես Starwood Hotels-ը:
Ինքը` Apple Watch-ը, ԱՄՆ-ում վաճառքում կհայտնվի հաջորդ տարի, կարժենա, 349 ԱՄՆ դոլար:












