Ավելորդ քաշի նույնիսկ մի քանի կիլոգրամը վտանգավոր է առողջության համար

22:27 • 12.09.14

Գաղտնիք չէ, որ ճարպակալումն ու ավելորդ քաշը լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում, սակայն շատ քչերին է հայտնի, որ նույնիսկ ավելորդ 2-5 կիլոգրամը չափազանց վտանգավոր է առողջության համար: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science World Report-ին:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ նման խնդիրները բարձրացնում են սրտի իշեմիկ հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի, քաղցկեղի, կաթվածի, քնի խանգարման, շնչառական խնդիրների և մի շարք այլ հիվանդությունների զարգացման ռիսկային գործոնը:


Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի՝ 18-ից 48 տարեկան մասնակիցների հետ անցկացվող ուսումնասիրությունների ժամանակ գիտնականներից բաղկացած խումբը 8 շաբաթվա ընթացքում 2 կգ ավելորդ քաշ հավաքած առողջ երիտասարդների մոտ զարկերակային բարձր ճնշում է հայտնաբերել:
 

Ավելորդ քաշի նույնիսկ մի քանի կիլոգրամը վտանգավոր է առողջության համար