Երաժիշտ Լեոնարդ Քոհենը նոր ալբոմի երգերից մեկի ստեղծման համար ծախսել է 40 տարի

13:04 • 12.09.14

Հայտնի կանադացի երաժիշտ Լեոնարդ Քոհենը պատմել է իր նոր` Popular Problems ալբոմի մասին, գրում է Газета-ն:

Նոր ալբոմում կլինի 9 երգ, որոնցից 8-ը գրվել է պրոդյուսեր և երգահան Պատրիկ Լեոնարդի հետ համատեղ: Իններորդ` Born In Chains երգը Քոհենը գրել է, իր իսկ խոսքով, ավելի քան 40 տարի և 200 կամ 300 անգամ նվագել համերգների ժամանակ:

 

«Ես բազմիցս փոխել եմ այն` համապատասխանեցնելով իմ աստվածաբանական դիրքորոշման փոփոխություններին»,- խոստովանել է 79-ամյա երաժիշտը:

 

Նոր ալբոմը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 23-ին:


 

Երաժիշտ Լեոնարդ Քոհենը նոր ալբոմի երգերից մեկի ստեղծման համար ծախսել է 40 տարի