Ամերիկացի գիտնականներն առաջարկել են ծխողներին բուժել հալյուցինոգեն սնկերով

23:44 • 12.09.14

ԱՄՆ գիտնականները ծխողներին առաջարկել են վնասակար սովորությունից ազատվել հալյուցինոգեն սնկերի օգնությամբ: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Ջոն Հոպկինսի անվան համալսարանի աշխատակիցների մտահղացման նպատակը ծխախոտի փոխարինումն է պսիլոցիբինով, որը, ինչպես պնդում են նրանք, տվյալ պարագայում ծխախոտի կախվածության դեմ օգտագործվող վարենիկլին դեղամիջոցից ավելի արդյունավետ ազդեցություն է ունենում: