ճապոնական գիտնականների գյուտը կփոխարինի ԷՍԳ-ին

00:36 • 12.09.14

Հիրոսիմայի համալսարանի գիտնականները նոր տեսակի սենսոր են մշակել, որը մեջքից եկող թույլ թրթիռների ուժեղացման հետևանքով կարողանում է չափել սրտի աշխատանքը և շուտով կփոխարինի էլեկտրասրտագրությանը (ԷՍԳ): Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Zee News-ին:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ սենսորային համակարգը բաբախող սրտի կողմից մկաններին և ոսկորներին հաղորդող միկրոթրթիռների հատուկ օսցիլյատոր է կիրառում:


Սենսորը փաթաթված է պոլիեսթերի 2 սմ հաստություն ունեցող շերտով, որը թույլ է տալիս ֆիլտրացնել բարձր հաճախականությամբ լսվող աղմուկը, մարդկային ձայները կամ տրանսպորտային միջոցներից եկող ձայները: Արդյունքում հնարավոր է դառնում ստանալ այն նույն տեղեկությունը, որը ներկա պահին ստանում են ԷՍԳ-ի միջոցով:
 

ճապոնական գիտնականների գյուտը կփոխարինի ԷՍԳ-ին