Ջեյմս Ֆրանկոն կէկրանավորի Չակ Պալանիկի վեպը
Դերասան Ջեյմս Ֆրանկոյի կինոստուդիան գնել է Չակ Պալանիկի «Ռենթ. Բաքստեր Քեյսիի կենսագրությունը» վեպի էկրանավորման իրավունքը, հայտնում է lenta.ru-ն:
Դերասանների ընտրության մանրամասները և ֆիլմի թողարկման ամսաթիվը հայտնի կդառնան մոտ ժամանակում:
«Բրեդ Փիթի, Էդվարդ Նորթոնի և Սեմ Ռոքուելի հետ աշխատելուց հետո ես չէի կարող պատկերացնել ավելի տպավորիչ դերասան համագործակցության համար, քան Ֆրանկոն է»,- խոստովանել է Պալանիկը:
«Ռենթ. Բաքստեր Քեյսիի կենսագրությունը» վեպը հրատարակվել է 2007-ին: Գլխավոր հերոս Բաքստերը՝ Ռենթ մականունով, յուրահատուկ զգայարան ունի, որը թույլ է տալիս նրան առանձնահատուկ կերպով զգալ համն ու հոտը: Հայրենի քաղաքի բնակիչները չեն սիրում նրան տարօրինակ հակվածությունների և գաղափարների համար:










