Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի Ատլանտայում 1996-ի Օլիմպիադայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մասին պատմող ֆիլմում
Ջոնա Հիլը և Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվեն «Նավապետ Ֆիլիպս» ֆիլմի ռեժիսոր Պոլ Գրինգրասի՝ 1996 թվականին ԱՄՆ Ատլանտա քաղաքում անցկացվող Օլիմպիադայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը նվիրված ֆլմում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:
Առայժմ անանուն ֆիլմում Դի Կապրիոն կմարմնավորի ֆիլմի հերոսներից փաստաբանին, իսկ Հիլը՝ Ռիչարդ Ջուելի անձնական անվտանգության աշխատակցին, ով 1996 թվականի Օլիմպիադայի ժամանակ ականապատված պայուսակ է հայտնաբերում և այգուց տարհանում է մասնակիցներին: Այնուհետև Ջուելին կասկածում են ահաբեկչական հարձակման կազմակերպման մեջ:
Ֆիլմը հիմնված կլինի Ջուելի «Ամերիկյան մղձավանջ՝ Ռիչարդ Ջուելի բալլադ» և 1997 թվականի ահաբեկչական դեպքերին նվիրված գրքի հիման վրա:










