Սինգապուրում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Նիկոլ Քիդմանի հայրը

16:25 • 12.09.14

Սինգապուրում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանի հայրը՝ բժիշկ Էնթոնի Քիդմանը, գրում է mirror.co.uk-ը:

 

Մանրամասներ չեն հաղորդվում, միայն նշվում է, որ նա մահացել է ընկնելու հետևանքով:

 

Նա Սինգապուր էր այցելել երկրորդ դստերը՝ Անտոնիային տեսակցելու:

 

Նշվում է, որ նա նվիրված էր բժշկությանն ու առողջապահությանը, հանդես էր գալիս ռադիոյով և հեռուստատեսությամբ, դասախոսություներ էր կարդում:

 

2005-ին նրան Ավստրալիայի շքանշանով են պարգևատրել կլինիկական հոգեբանության ոլորտում ձեռքբերումների համար:  

Սինգապուրում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Նիկոլ Քիդմանի հայրը