Փորձագետները հաշվարկել են օրգանիզմի ծերացման մեկնարկային տարիքը
Ծերացումը կապված է նյարդային բջիջների պաշտպանողական շերտի՝ միելինի հետ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով «The Age»-ին:
Գիտնականների ուսումնասիրությունների արդյունում պարզվել է, որ 40 տարեկանին մոտ հասակում օրգանիզմում միելինի արտադրության քանակն սկսում է կրճատվել, ինչը բացասաբար է ազդում գլխուղեղի և սրտի աշխատանքի վրա, բացի այդ՝ վնասվում է նաև հենաշարժողական գործառույթները, նվազում է մկանային առաձգականությունը:
Երբ միելինի վնասվածքները շատ մեծ են լինում, ցրված սկլերոզի զարգացումն անխուսափելի է դառնում: Ընդհանուր առմամբ՝ միելինի արտադրության անկումն անշրջելի է: Սպորտը, ճիշտ սննդակարգը միայն օգնում են պահպանել առողջությունը, սակայն երբեք չեն երկարացնում կյանքի տևողությունը:










