Վլադիմիր Սպիվակովն այսօր իր 70-ամյա հոբելյանը կնշի բեմում (լուսանկարներ)
Ռուս դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովն իր 70-ամյա հոբելյանը կնշի համերգով, որը կբացի Երաժշտության միջազգային տան 12-րդ սեզոնը, գրում է РИА Новости-ն:
Հոբելյանի նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Սպիվակովին «Հայրենիքի առաջ ունեցած արժանիքների համար» 4-րդ աստիճանի մեդալով` «հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ արժանիքների և բազմամյա բեղուն գործունեության համար»:
Իր ծննդյան օրը Սպիվակովն ավանդաբար կնշի բեմում` համաշխարհային երաժշտարվեստի ներկայացուցիչ ընկերների և սկսնակ աստղերի հետ:
Հոբելյանական համերգին, բացի մաեստրոյից, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբից և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից, կմասնակցեն` ամերիկացի օպերային երգիչ Ջեսի Նորմանը, տենոր Խուան Դիեգո Ֆլորեսը, իսրայելցի ջութակահար Վադիմ Գլուզմանը, ռուս օպերային երգիչներ Խիբլա Գերզմավան, Դմիտրի Կորչակը, Վասիլի Լադյուկը, դաշնակահար Դենիս Մացուևը:







![]()













