Toyota-ն հետ է կանչում 130.000 Tundra՝ անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով

11:15 • 12.09.14

Ճապոնական Toyota Motor Corp ավտոարտադրող ընկերությունն անվտանգության բարձիկների հնարավոր թերացումների պատճառով շուկայից հետ է կանչում 130.000 Tundra մեքենա, մասնավորապես՝ 2014-ի մոդելները, այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ International Business Time-ին հղումով:

 

Նշվում է, որ մեքենաները հետ են կանչվում ԱՄՆ-ի շուկայից:

Հաղորդվում է, որ թերության պատճառով վթարի ժամանակ անվտանգության բարձիկը կարող է ժամանակին չբացվել՝ հանգեցնելով զոհերի:

Toyota-ն հետ է կանչում 130.000 Tundra՝ անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով