Viber-ը բջջային բաժանորդներին տեսազանգերի հնարավորություն է ընձեռում
Viber -ն իր Android և iOS ծրագրային հնարավորությամբ բջջային բաժանորդներին տեսազանգեր իրականացնելու հնարավորություն է ընձեռում: Դրանք արդեն հասանելի են ծրագրերի վաճառակետերում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Բաժանորդների միջև տեսակապը հնարավոր կլինի միացնել հենց խոսակցության ընթացքում: Մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է նոր գործառույթ ավելացնել նաև ոչ բջջային բաժանորդների համար: Նոր գործառույթի շնորհիվ Viber -ը դառնում է Skype-ի լիարժեք մրցակիցը:
Տեսազանգի հետ միասին Viber-ը բարելավել է նաև մարդկանց զանգերի ցուցակում գրանցման ձևը՝ ընդամենը QR կոդի կրկնօրինակման միջոցով:










