Ամբողջովին շոկոլադից պատրաստված թեյամանը չի հալվում անգամ եռման ջրից (տեսանյութ)
Oddity Central-ը հայտնում է, որ ամբողջովին շոկոլադից պատրաստված թեյամանը կարողանում է իր մեջ եռման ջուր պահել՝ բացարձակապես առանց հալչելու:
Nestlé-ի վարպետ-շոկոլադագործ Ջոն Կոստելոյի ստեղծած թեյամանը «հերքում է» արագ հալչող շոկոլադի մասին պատկերացումները: Եվ բավականին ֆունկցիոնալ է: Իրականում, պնդում է աղբյուրը, այս արտասովոր թեյամանը չի զիջում ամենասովորական թեյամաններին:
Միայն թե այնտեղից թեյն արդեն փոքր-ինչ շոկոլադահամ է դուրս գալիս:
Նշվում է, որ Կոստելոն իր թեյամանը ստեղծել է 65 տոկոս կակաո պարունակող մուգ շոկոլադից: Դրա ցածր ճարպայնությունն էլ հենց ջերմադիմակայուն է դարձրել թեյամանը:










