Դեպարդիեն խոստովանել է, որ մեկ օրվա ընթացքում կարող է 12-ից 14 շիշ ալկոհոլ օգտագործել

23:37 • 13.09.14

Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն խոստովանել է, որ կարող է օրական 12-ից 14 շիշ ալկոհոլ օգտագործել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով So film ամսագրին:


«Եթե ես սկսում եմ խմել, ապա նորմալ մարդկանց նման չեմ խմում, կարող եմ օրական 12, 13, 14 շիշ ալկոհոլ օգտագործել: Երեկ ինձ խնդրեցին պատմել իմ ալկոհոլային տարերքի մասին: Ես նրանց պատասխանեցի՝ «Պատահում է»,-պարզաբանել է դերասանը:


Ընդ որում՝ նա պնդել է, որ ստիպված է զսպել իրեն ալկոհոլային խմիչքների օգտագործման հարցում՝ առողջական կոնկրետ խնդիրների հետ կապված: «Ինչ էլ լինի՝ ես չեմ մահանա, ինչպես և առաջ՝ էներգիայով լի եմ»,-հայտարարել է 65-ամյա դերասանը:
 

Դեպարդիեն խոստովանել է, որ մեկ օրվա ընթացքում կարող է 12-ից 14 շիշ ալկոհոլ օգտագործել