ԱՄՆ-ի «Նեբրասկա-Լինքոլն» համալսարանում Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով կկայանա

16:31 • 13.09.14

Գալիք տարվա մարտի 19-20-ը Միացյալ Նահանգների «Նեբրասկա-Լինքոլն» համալսարանում կկայանա Հայոց ցեղասպանության հայրուրամյա տարելիցին նվիրված համաժողով:«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, հայտնում է, որ համաժողովում կքննարկվեն Հայոց ցեղապանության պատմագրության մեջ տեղի ունեցած վերջին զարգացումները: 

«Նեբրասկա-Լինքոլն» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվելիք գիտական միջոցառմանը կմասնակցի 17 ակադեմիական հաստատություններ ներկայացնող 22 գիտնական Հայաստանից, Կամբոջայից, Կանադայից, Հոլանդիայից, Հունգարիայից, Իսրայելից և ԱՄՆ-ից: 

Քննարկումների կենտրոնում կլինեն չորս հիմնական թեմաներ, որոնք թեև նախկինում ևս ուսումնասիրվել են, սակայն վերջին տարիներին ավելի շատ են իրենց վրա ուշադրություն գրավել և ավելի խորը վերլուծությունների ենթարկվել գիտական շրջանակների կողմից:

Համաժողովի ամբողջական ծրագիրը պատրաստ կլինի 2015 թվականի հունվարին: 

ԱՄՆ-ի «Նեբրասկա-Լինքոլն» համալսարանում Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով կկայանա