Samsung-ը ծաղրել է Apple-ի նորություններն իր 6 հոլովակում (տեսանյութ)

22:53 • 13.09.14

Samsung ընկերությունը ծաղրել է այս շաբաթ 2 նոր iPhon և iWatch ներկայացրած իր գլխավոր մրցակից համարվող Apple ընկերությանը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով New York Post-ին:


Օրերս Samsung-ը 6 հումորային հոլովակ է թողարկել, որտեղ գլխավոր հերոսները Apple-ի նոր գաջեթները քննարկող 2 խնձոր խորհրդատուներ են: 6 հոլովակից ամեն մեկում գաղափարը հանգում է նրան, որ Apple սմարտֆոնները նմանակում են Samsung-յան Galaxy-ին կամ զիջում են վերջինիս իրենց հնարավորություններով:


Բոլոր հոլովակներն են տեղադրվել են YouTube կայքում և մի քանի օրվա ընթացքում մի քանի միլիոն դիտում հավաքել:
 

Samsung-ը ծաղրել է Apple-ի նորություններն իր 6 հոլովակում (տեսանյութ)