Նույնիսկ մի փոքր լարվածությունը կարող է վաղաժամ մահվան հանգեցնել
Օրեգոնայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են, թե սթրեսն ինչպես է ազդում մարդկանց վրա: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Meddaily.ru-ին:
Գիտնականներն ուսումնասիրել են սթրեսի 2 հիմնական տեսակ՝ ամենօրյա հօգսերի՝ աշխատանքի, ընկերների և հարազատների հետ վեճի արդյունքում առաջացող,և աշխատանքից ազատվելու կամ հարազատի մահվան դեպքում առաջացած սթրեսը:
Գիտնականները գնահատել են 1293 տղամարդու տվյալները: Նրանք պարզել են, թե ինչ սթրեսային իրավիճակներում են հայտնվել մասնակիցները 1989-ից մինչև 2005 թվականները: Այդ ընթացքում տղամարդկանց 43%-ը մահացել է:










