Ցողունային բջիջներից աճեցված աչքի ցանցաթաղանթի փոխպատվաստման առաջին վիրահատությունն անցկացվել է Ճապոնիայում

12:30 • 13.09.14

Ճապոնիայում բժիշկներն առաջին անգամ աշխարհում ցողունային բջիջներից աճեցված աչքի ցանցաթաղանթի փոխպատվաստման վիրահատություն են իրականացրել: Այս մասին հայտնել են Բնական գիտությունների ճապոնական պետական ինստիտուտից, հաղորդում է Взгляд-ը:

 

Նշվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Այն դրական արդյունքներ է տվել արդեն մեկ օր անց:

 

Ճապոնացի մասնագետներն ուրբաթ ցանցաթաղանթը փոխպատվաստել էին 70-ամյա ճապոնուհու, ում մոտ ախտորոշվել էր մակուլար դիստրոֆիա (Macular degeneration): Այս հիվանդությունը համարվում է տարեց մարդկանց շրջանում կուրության հիմնական պատճառներից մեկը:

 

Այսօր այս հիվանդության բուժման առկա մեթոդները կարող են ժամանակավորապես վերացնել դրա ախտանիշները:

 


 

Ցողունային բջիջներից աճեցված աչքի ցանցաթաղանթի փոխպատվաստման առաջին վիրահատությունն անցկացվել է Ճապոնիայում