Աճուրդում վաճառվել են «Восток-1» տիեզերանավից մի մասնիկ և առաջին տիեզերագնաց շների սկաֆանդրը
Գերմանիայում երեկ անցկացված «Խորհրդային տիեզերական մասունքներ» անվանումով աճուրդում, 7.500 դոլարով վաճառվել է «Восток-1» տիեզերանավից մի մասնիկ, որով Յուրի Գագարինը կատարել է իր առաջին թռիչքը, գրում է Вести-ն։
Auctionata աճուրդի տան կազմակերպված աճուրդում արգելակման համակարգի փոքրիկ մասնիկը՝ 5.8x4.3 չափերով, հեշտությամբ տեղավորվում է ափի մեջ։
«Այս մասնիկն այն առաջին քայլերից մեկն է, որն արել է մարդկությունը դեպի տիեզերքի բացահայտումը, հենց այդ պատճառով էլ այն իրենց ամենամեծ արժեքն է ներկայացնում»,- նշել են աճուրդի տանը։ Նմուշի մեկնարկային արժեքը կազմել է 3.000 եվրո։
Աճուրդի ևս մեկ նմուշ է դարձել սկաֆանդրը, որն օգտագործել են 1960-ին Բելկա և Ստրելկա շներին թռիչքի նախապատրաստելիս, այն վաճառվել է 14.000 եվրոյով։ Մեկնարկային գինը եղել է 4.000 եվրո։
800 եվրոյով վաճառվել է տիեզերական սնունդ, որը պատկանել է Պավել Պոպովիչին։ Ֆրանսիական կոնյակի շիշը, որից խմել է Գագարինը 1967-ին, վաճառվել է 1.200 եվրոյով։ 2.000 եվրոյով վաճառվել է Վալենտինա Տերեշկովայի անկյունաչափիչ գործիքը։
Աճուրդն անցկացվել է առցանց։ Գնորդները ստիպված չեն եղել Բեռլին մեկնել, նրանք կարողացել են հետևել հեռարձակմանը և մասնակցել համացանցի կամ հեռախոսի միջոցով։










