Google-ն ուսանողներին հնարավորություն կտա 4 օր անվճար օգտագործել Chromebook-ը

19:39 • 14.09.14

Google ընկերությունը հայտնի է նորագույն տեխնոլոգիաները գովազդելու և դրանց օգտագործմանը նպաստելու իր նորարար մոտեցմամբ, գրում է habrahabr.ru-ն:


Օրերս, ընկերություն հայտարարել է իր ակցիաներից մեկի մասին. ԱՄՆ-ի 12 ուսանողական հանրակացարաններում գործելու է շարժական Chromebook Lending Library-ն, որը այսպես ասած «Chromebook-ների գրադարան է»:


Chromebook-ը նեթբուք է, որն աշխատում է Chrome օպերացիոն համակարգի վրա: Առաջին անգամ թողարկվել է 2011-ի հունիսին:


Այն այլ ներթբուքերից տարբերվում է նրանով, որ աշխատում է բացառապես Google ընկերության արտադրանքներով, ինչպիսիք են Google Drive–ը՝ հիմնականում տեքստերի հետ աշխատելու համար, Google Chrome համացանցային դիտարկիչը, Chrome Store օնլայն խանութ որտեղից կարելի է բազմաթիվ ծրագրեր և Chrome-ի հավելումներ ներբեռնել:


Այս ակցիան, կազմակերպիչների խոսքով, հնարավորություն կտա ուսանողներին անձամբ օգտագործել նեթբուքը և հասկանալ՝ արդյո՞ք դրանք համապատասխանում են իրենց աշխատանքների համար, թե՝ ոչ: Եթե ուսանողը մոռանա ետ վերադարձնել սահմանված 4 օրվա ընթացքում, ապա պետք է Chromebook-ի համար վճարի:

 

chromebook lending library

Google-ն ուսանողներին հնարավորություն կտա 4 օր անվճար օգտագործել Chromebook-ը