SanDisk-ը 512 Գբ հիշողության քարտի է արտադրել
SanDIsk ընկերությունը հայտարարել է կես տերաբայթ հիշողության քարտի մասին, որը նախատեսված է այն անձանց համար, ովքեր զբաղվում են գերբարձր որակի պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ և տեսանկարահանմամբ, գրում է habrahabr.ru-ն:
Այս պահին այդ ծավալի հիշողությամբ քարտը աշխարհում միակն է: Այն գերազանցում է սկզբնական մակարդակի սովորական կոշտ սկավառակի հիշողությունը: Քարտի ձայնագրման արագությունը կազմում է 90 մեգաբայթ մեկ վայրկյանում, իսկ ընթերցումը` 95 մեգաբայթ/վրկ:
Բացի այդ քարտը նախատեսված է հատուկ պայմաններում աշխատելու համար: Այն ջրադիմացկուն, հրադիմացկուն է և կարող է դիմանալ մեխանիկական հարվածների: Այն գերազանց աշխատում է -25C-ից մինչև +85C ջերմաստիճաններում: Քարտի արժեքը որակի հետ համահունչ կազում էմ 799 դոլար:











