Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում մտածում են միջուկային զենք ստեղծելու մասին

19:04 • 14.09.14

Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը այսօր՝ մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Ուկրաինան կարող է վերադառնալ միջուկային կարգավիճակի վերականգնմանը, եթե Արևմուտքի կողմից աջակցություն չստանա, գրում է lenta.ru-ն: Գելետեյի խոսքերով այդ զենքը կպաշտպանի Ուկրաինային Ռուսաստանից:


Նա ճշտել է, որ միջուկային զենք ունեցող երկրի կարգավիճակի վերականգնման հարցը օրակարգում դեռ չկա:


Գելետեյը նախկինում իր Facebook-ի էջում անհանգստություն էր հայտնել, որ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է այն մասին, որ Ռուսաստանը սպառնում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ:


Գելետեյը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքը ազատագրվել է աշխարհազորայիններից և անհրաժեշտ է «կառուցել» պաշտպանություն Ռուսաստանից:


Գելետեյը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն սկսել է զենքի մատակարարումը Ուկրաինա:
 

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում մտածում են միջուկային զենք ստեղծելու մասին