Ռուսաստանում Amfest ամերիկյան կինոյի փառատոնը կբացվի Վուդի Ալենի նոր ֆիլմով

22:48 • 15.09.14

Վուդի Ալենի «Լուսնի լույսի կախարդանքը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Ռուսաստանում անցկացվող Amfest ամերիկյան կինոյի փառատոնի շրջանակում: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով փառատոնի կազմկոմիտեի կողմից արված հայտարարությանը:

 

Մինչև սեպտեմբերի 28-ն ընթացող փառատոնի ծրագրի շրջանակում սպասված պրեմիերաների շարքում են «Մոլեգնություն» հոգեբանական մարտաֆիլմը, անգլիացի հանրահայտ դերասան Թոմ Հարդիի մասնակցությամբ «Ընդհանուրը» դրաման, ինչպես նաև՝ Ռոբերտ Դաունի կրտսերի մասնակցությամբ «Դատավորը» ֆիլմը:

 

 

Ռուսաստանում Amfest ամերիկյան կինոյի փառատոնը կբացվի Վուդի Ալենի նոր ֆիլմով